Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Օդում» առկախված հարց

«Օդում» առկախված հարց
22.01.2016 | 01:29

Հայաստանում անհերքելի փաստ է, որ եթե իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը խոսում է երկրում առկա տնտեսական ծանր խնդիրների մասին, ապա ոչ թե երկրի «դարդն» է ծանրացել սրտին, այլ ոմանց ինչ-որ բան հասկացնելու խնդիր է դրված: Այլապես հարց է առաջանում. եթե վիճակն այդքան վատ է, ինչո՞ւ է տվյալ մարդը շարունակում իշխանություն մնալ: Նախօրեին «1in.am»-ին տված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը բավականին հանգամանալից խոսել է մեր տնտեսական խնդիրների մասին, վերլուծել առկա վիճակը: Մամուլը պարբերաբար գրում է, որ Կարապետյանը նպատակ ունի վարչապետի աթոռը զբաղեցնելու, հիմա դժվար է հասկանալ՝ սուր քննադատությունների պատճառը ակնկալվող պաշտո՞նն է, թե՞ իշխանության ներսում «առողջ» մրցակցության ապահովումը:
Այսուհանդերձ, փորձեցինք Կարեն Կարապետյանից ճշտել. «Դուք ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եք և ունեք բոլոր հնարավորությունները Ձեր մտահոգությունները ներկայացնելու, քննարկելու և՛ հանրապետության նախագահի, և՛ վարչապետի հետ: Երբևէ այդպես վարվե՞լ եք, խոսե՞լ եք Ձեր զինակիցների հետ, ներկայացրե՞լ եք տնտեսության Ձեր տեսլականը»: Քանի որ պարոն Կարապետյանը հեռախոսազանգերին երբեք չի պատասխանում, հարցը, բնականաբար, մնաց «օդում»: Կարելի էր ակնկալել, որ առաջիկա ԱԺ նիստերի մեկնարկին հնարավոր էր հարցնել նրա «վրդովմունքի» պատճառը, բայց այս առումով էլ հույսերը քիչ են, քանի որ ՀՀԿ խմբակցության այս անդամը լրագրողների հետ շփվելու «հավես» քիչ ունի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

nofollow">Գյուղատնտեսություն
Տեխնոլոգիաներ
  • Սոցիալական
  • Հոգևոր
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 24.12.2025